Մատչելիության հղումներ

Քիշնևը պնդում է, որ Ռուսաստանը Մոլդովայի դեմ «հիբրիդային պատերազմ» է վարում


Քիշնևում նշում են, որ Մոլդովային սպառնացող ռազմական վտանգը «անխուսափելի չէ»։ АFP գործակալության փոխանցմամբ՝ այսօր այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Անատոլի Նոսատին։

«Չնայած դրան, Մոլդովան այսօր Ռուսաստանի կողմից հրահրված հիբրիդային պատերազմի թիրախում է։ Այդ գործողությունների նպատակը պետական իշխանության տապալումն է», - հայտարարել է Մոլդովայի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Նոսատիի խոսքով՝ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի թվում են «ապատեղեկատվությունն ու հանրության շրջանում լարվածության աճը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG