Մատչելիության հղումներ

Խամենեի․ «Դպրոցահասակ աղջիկների թունավորումներն աններելի են»


Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին այսօր առաջին անգամ անդրադարձել է աղջիկների համար նախատեսված դպրոցներում վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած թունավորումների շարքին՝ անվանելով դա «խիստ կարևոր խնդիր, որը լուծման կարիք ունի»։

«Եթե իրոք մարդիկ կան, որոնք կանգնած են այս ամենի հետևում, ապա դա աններելի հանցագործություն է։ Այդ հանցագործությունն ուղղված է հասարակության ամենաանպաշտպան խմբի՝ երեխաների դեմ», - հայտարարել է Խամենեին՝ նշելով, որ մեղավորների հայտնաբերման դեպքում նրանք խստորեն պետք է պատժվեն։

Թունավորումների դեպքերը երկրի 50-ից ավելի դպրոցներում արձանագրվել են նոյեմբեր ամսից ի վեր։ Հիմնականում աղջիկների համար նախատեսված այս դպրոցներում զանգվածային թունավորումների հանգեցրել էին հարյուրավոր աշակերտուհիների առողջական վիճակի ոչ կրիտիկական վատթարացման, մի շարք դեպքերում՝ հոսպիտալացման։ Իրանական իշխանություններին թունավորման աղբյուրը մինչ օրս հայտնաբերել չի հաջողվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG