Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատարը ժամանել է Բախմուտ


Ալեքսանդր Սիրսկին Դոնեցկի մարզում, 8-ը հունվարի, 2023թ․
Ալեքսանդր Սիրսկին Դոնեցկի մարզում, 8-ը հունվարի, 2023թ․

Ուկրաինայի ցամաքային զորքերի և Ռուսաստանի դեմ կռվող ուկրաինական ստորաբաժանումների արևելյան խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին այսօր ժամանել է Բախմուտ, հաղորդում է Ուկրաինայի ռազմական գերատեսչությունը։

Հաղորդագրության համաձայն, Սիրսկին ծանոթացել է քաղաքի պաշտպանության նպատակով իրականացվող քայլերին՝ ընդգծելով, որ Բախմուտում ուկրաինական զորքերն «արժանի հարվածներ են հասնցում թշնամուն՝ շարունակելով պաշտպանել քաղաքը»։

«Բախմուտի պաշտպանության մեջ լուրջ ուժեր են ներգրավված, ինչը թույլ չի տալիս հակառակորդին կյանքի կոչել իր մտահաղացումները», - հայտարարել է Սիրսկին՝ ընգծելով, որ Բախմուտում ծավալված մարտերի գլխավոր նպատակը ժամանակ շահելն է։

«Դա մեզ թույլ կտա ուժեր կուտակել գարնանային հակահարձակման համար, որի մեկնարկը սարերի հետևում չէ», -նշել է ուկրաինացի գեներալը։

XS
SM
MD
LG