Մատչելիության հղումներ

Ադրբեջանում հրազենային վիրավորումից զինծառայող է զոհվել


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, արխիվ, Բաքու:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, արխիվ, Բաքու:

Ադրբեջանում հրազենից սպանվել է N զորամասի զինծառայող Էլնուր Մագերամովը: Զինվորական դատախազության հաղորդագրության համաձայն, զինծառայողը մահացել է դեպքի վայրից բուժհիմնարկ փոխադրվելու ճանապարհին:

Դեպքի առիթով Գյանջայի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հաղորդում, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել միջադեպը, և որ հոդվածով է հարուցվել քրեական գործը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG