Սյունիքի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 23 տուժած` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Նրանցից 14-ը երեխաներ են, ունեն տարբեր կոտրվածքներ: Բոլորի առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար:
Տուժածներից 9-ը մեծահասակ են: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար:
Օխտարի միջնակարգ դպրոցի աշակերտներին ու աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը, ըստ պաշտոնական աղբյուրի, Նորաշենիկ-Կապան ճանապարհին է վթարվել ու հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով կա մեկ զոհ։