Մատչելիության հղումներ

Մերձդնեստրը Ուկրաինայի հետախուզությանը մեղադրում է մահափորձեր պատվիրելու մեջ


Մերձդնեստրի ղեկավար Վադիմ Կրասնոսելսկի, արխիվ
Մերձդնեստրի ղեկավար Վադիմ Կրասնոսելսկի, արխիվ

Մերձդնեստրի անվտանգության ծառայությունը հաղորդում է, թե կանխվել է Մոլդովայից անջատվել ձգտող այդ շրջանի ղեկավար Վադիմ Կրասնոսելսկիի դեմ մահափորձը։

Ռուսաստանի աջակցությունը վայելող Տիրասպոլի ասելով՝ Ուկրաինայի հետախուզական ծառայությունը մահափորձ էր պատվիրել Մերձդնեստի մի շարք պաշտոնյաների դեմ, ահաբեկչական գործողություն էր պլանավորում Տիրանայում։

Այս մասին հաղորդում է ռուսական պետական РИА "Новости" գործակալությունը՝ հավելելով, թե կասկածյալները ձերբակալվել են և ինքնախոստովանական ցուցմունքներ են տալիս։

Կոնկրետ ապացույցներ չեն ներկայացվում։

XS
SM
MD
LG