Մատչելիության հղումներ

Ալիևը ղարաբաղցիներին լավ կյանք է խոստանում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այսօր ելույթ ունենալով Բաքվի գլոբալ ֆորումի բացմանը, ղարաբաղցիներին լավ կյանք է խոստացել։

Նա ասել է, որ Ադրբեջանը հանդուրժողական, բազմադավան ու բազմազգ երկիր է, տարբեր կրոնների ներկայացուցիչներն ու էթնիկ խմբերն ապրում են խաղաղ ու արժանապատիվ։ Փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են Սահմանադրությամբ։

«Ուստի համոզված եմ, որ Ադրբեջանի Ղարաբաղյան շրջանում ապրող հայերի կյանքը շատ ավելի լավը կլինի, քան օկուպացիայի ժամանակ։ Յուրաքանչյուր հակամարտություն իր պատմությունն ունի, իր դինամիկան և իր վերջը։ Բայց կարևոր է, որ երկրների միջև վեճերը լուծվեն միջազգային իրավունքի հիմքի վրա, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չեն կարող ուժով փոխվել», - ասել է Ալիևը՝ վստահեցնելով, որ Հայաստանի հետ խաղաղության հասնելու խոչընդոտներ չկան։

«Այն, ինչ անցած տարվա հոկտեմբերին համաձայնեցվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև, մասնավորապես՝ միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու վերաբերյալ, գործնականում ցուցադրում է, որ խաղաղության հասնելու որևէ խոչընդոտներ չկան», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

XS
SM
MD
LG