Մատչելիության հղումներ

Մոսկվայում ձերբակալված ռեժիսոր Արթուր Արիստակեսյանը ազատ է արձակվել


Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում այսօր առավոտյան ձերբակալված ռեժիսոր Արթուր Արիստակեսյանը ազատ է արձակվել։ Նրա փաստաբանը և գործընկերը հաստատել են լուրը։

Երեքշաբթի առավոտյան ոստիկանները նրան ձերբակալել էին օդանավակայանում, երբ Արիստակեսյանը պատրաստվում էր արձակուրդ մեկնել։ Նրա ծանոթները ենթադրում են, որ դա կարող է կապ ունենալ նրա հակապատերազմական դիրքորոշման և սոցցանցերում արված գրառումների հետ։

Արիստակեսյանի հարևանները «Говорит НеМосква» Տելեգրամ ալիքին ասել են, որ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանները փորձել են ներխուժել նրա բնակարան, սպառնացել են ջարդել դուռը։

Դեռևս պարզ չէ, թե արդյոք նրա դեմ որևէ գործ կա հարուցված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG