Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը հայտնում է զոհերի մասին


Հայկական կողմի հետ «փոխհրաձգության հետևանքով» ադրբեջանական կողմը ևս զոհեր ունի, հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ առանց կոնկրետ թիվ ներկայացնելու։

Ըստ Բաքվի՝ «հաղորդում է ստացվել Հայաստանից Լաչինին այլընտրանքաին ճանապարհով զենք-զինամթերքի տեղափոխման մասին, ինչը ադրբեջանական ստորաբաժանումները փորձել են կանգնեցնել և ստուգել մեքենաները»։ Ադրբեջանական կողմը պնդում է, թե հրաձգություն է սկսվել, երկու կողմն էլ զոհեր ու վիրավորներ ունեն։

Արցախից հայտնել են երեք զոհի և մեկ վիրավորի մասին։

Ադրբեջանական կողմը նաև ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության ուշադրությանն է ներկայացրել առ այն, որ «եռակողմ հայտարարության կետերը պետք է կատարվեն անվերապահորեն և ամբողջությամբ»։ Պաշտպանության նախարարությունը նշել է, որ միակ ճանապարհը, որը կարող է օգտագործվել Ադրբեջանից Ղարաբաղի տնտեսական շրջանի և Հայաստանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության համար, Ստեփանակերտ-Լաչին ճանապարհն է, որը արդեն երեք ամիս է՝ փակ է։

XS
SM
MD
LG