Մատչելիության հղումներ

Նախագահ Բայդենի մաշկի չարորակ փոքր ուռուցքը հաջողությամբ հեռացվել է


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արխիվ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արխիվ:

Սպիտակ տան բժիշկ Քևին Օ՝Քոննորի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարին ենթարկվել է թեթև վիրսահատության, որի ընթացքում հեռացվել է կրծքավանդակի շրջանում հայտնաբերված մաշկի փոքրիկ չարորակ նորագոյացությունը:

Մասնագետները հայտնել են, որ հետագա բուժման կարիք չկա, «քանի որ այդ տեսակի բազալ բջջային կարցինոմայի տարածման կամ մետաստազներ առաջացնելու վտանգ չկա, բայց նախագահը ժամանակ առ ժամանակ մաշկաբանական ստուգման կենթարկվի»:

Անցած ամիս Ջո Բայդենը ենթարկվել է ընդհանուր բժշկական ստուգման, որը պարտադիր է նախագահների համար:

Ստուգումներից հետո բժիշկները հանգել են այն եզրակացության, որ 80-ամյա ղեկավարն առողջ է և ի զորու է կատարել ստանձնած պարտավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG