Մատչելիության հղումներ

Գերմանիայի կանցլերը մեկնում է Վաշինգտոն


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց, արխիվ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր կժամանի Վաշինգտոն, որտեղ բանակցություններ կանցկացնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

Հանդիպմանը քննարկվելու են Ուկրաինային աջակցության հարցը և Չինաստանի գործողությունները: ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ Պեկինը կարող է ռազմական օգնություն ցուցաբերել Մոսկվային։

Անցյալ շաբաթ ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել էին, որ Չինաստանի կառավարությունը դիտարկում է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր և զինամթերք տրամադրել Ուկրաինայի պատերազմի ընթացքում կիրառելու համար:
Պենտագոնը հայտարարել է, որ իրենք անում են հնարավոր ամեն ինչ՝ կանխելու դա։

Այսօր ԱՄՆ-ը կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին, հաղորդել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին, նշելով, որ Ուկրաինային ռազմական օգնությունը կդառնա Բայդենի և Շոլցի հանդիպման ընթացքում քննարկման առարկա:

XS
SM
MD
LG