Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ևս մեկ տարի կնախագահի Չմիավորման շարժման կազմակերպությունում


Ադրբեջան - Չմիավորման շարժման շփման խմբի գագաթնաժողովը, Բաքու, 2-ը մարտի, 2023թ.
Ադրբեջան - Չմիավորման շարժման շփման խմբի գագաթնաժողովը, Բաքու, 2-ը մարտի, 2023թ.

Չմիավորման շարժման կազմակերպությունում Ադրբեջանի նախագահությունը երկարաձգվել է ևս մեկ տարով և կգործի մինչև 2023-ի տարեվերջ:

Այդ մասին որոշումն այսօր միաձայն ընդունվել է Բաքվում ընթացող Չմիավորման շարժման շփման խմբի գագաթնաժողովում:

Ադրբեջանում դա գնահատել են որպես երկրի նկատմամբ վստահության վկայություն և Չմիավորման շարժման կազմակերպության գործունեությանը նպաստելու գնահատական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG