Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Բոգոմազ. «Ուկրաինացի դիվերսանտները մտել են Բրյանսկի շրջան»


Բրյանսկի շրջանի արբանյակային լուսանկարը:
Բրյանսկի շրջանի արբանյակային լուսանկարը:

Ուկրաինայի հետ սահմանակցող Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազն ասել է, որ այսօր առավոտյան ուկրաինացի դիվերսանտները ներխուժել են շրջան:

Անվտանգության դաշնային ծառայությունը փոխանցել է, որ «այս պահին սահմանամերձ շրջանում ընթանում է սահմանախախտներին վնասազերծելու գործողությունը»:

Բոգոմազի փոխանցմամբ, «դիվերսանտները հայտնվել են Բրյանսկի շրջանի Կլիմովսկի ենթաշրջանի Լյուբեչանե գյուղի տարածքում»:

Նահանգապետն ասել է, որ ուկրաինացիները կրակ են բացել մի ավտոմեքենայի վրա, մեկ մարդ զոհվել է, մի երեխա վիրավորվել է: Սուշանի գյուղն էլ ԱԹՍ-ի գրոհի է ենթարկվել:

Այլ մանրամասներ Բրյանսկի շրջանից դեռ չկան:

«Ազատություն»-ը և այլ միջազգային լրատվամիջոցներ այս պնդումները հաստատող տեղեկություններ դեռ չունեն։

Մոսկվան հաստատել է, որ վաղը նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է գումարելու:

XS
SM
MD
LG