Մատչելիության հղումներ

Տուապսեում «Ռոսնեֆտի» բազայում անցած գիշերը հրդեհ է բռնկվել


Անցած գիշերվա ժամը 2-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքի «Ռոսնեֆտի» բազայում։

Տեղի բնակիչների պատմելով՝ մի քանի վայրկյանների տարբերությամբ բազայի տարածքից երկու պայթյունների ձայն են լսել։ Մոտակա տների լուսամուտների ապակիները փշրվել են։

Մի քանի Տելեգրամ կանալներ գրում են, որ նավթի բազան ենթարկվել է դրոնների հարձակման։

Քաղաքի վարչակազմից հայտնել են, որ հրդեհը բազայի տարածքում բռնկվել է օժանդակ շինությունում։ Տուժածներ չկան, նավթի պահեստները չեն վնասվել, արտահոսք չկա։

Կրակը մարվել է։

XS
SM
MD
LG