Մատչելիության հղումներ

Մոսկվան հաստատում է Ուկրաինային հասցված նոր հարվածների մասին տեղեկությունները


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է Ուկրաինային հասցված օդային նոր հարվածների մասին տեղեկությունները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ ռուսական զորքերը «Կիևի մարզի Բրովարի քաղաքի մերձակայքում խոցել են Ուկրաինայի Զինված ուժերի կազմում գործող ռադիոէլեկտրոնային պայքարի կենտրոններից մեկը։ Խմելնիցկու մարզում հարված է հասցվել հատուկ գործողությունների «Զապադ» օպերատիվ կենտրոնի տարածքին»։

Ավելի վաղ ուկրաինական աղբյուրները հաղորդել էին, որ Ռուսաստանը այս գիշեր նոր հարվածներ է հասցրել երկրի տարածքին՝ դրանց ընթացքում իրանական արտադրության հարվածային ԱԹՍ-ներ օգտագործելով։

«Գիշերային հարձակման ընթացքում ռուսական կողմը 14 հարվածային դրոն է օգտագործել, որոնցից 11-ը խոցվել են ՀՕՊ ուժերի կողմից», - հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը։

XS
SM
MD
LG