Մատչելիության հղումներ

Բայրամով. «Երևանը մերժել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին անցակետեր տեղակայելու առաջարկը»


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ասել է, թե պաշտոնական Երևանը մերժել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին անցակետեր տեղակայելու Բաքվի առաջարկը:

«Երևանը դա ընդունելի չի համարել և այդ կապակցությամբ պարզաբանում չի տվել: Հայաստանը խուսափում է Ադրբեջանի հետ բանակցություններից»,- ասել է Բայրամովը:

Նրա խոսքով, այդ մերժումը վկայում է, որ «Երևանը մտադիր չէ կատարել 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները»:

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի պնդմամբ, «անցած երկու տարիների ընթացքում հայկական կողմը բազմիցս խախտել է Լաչինի ճանապարհի օգտագործման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG