Մատչելիության հղումներ

Արցախի գլխավոր դատախազ Ներսիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել


Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։

Հրաժարականի դեպքում գլխավոր դատախազի լիազորությունները դադարում են, եթե հրաժարականի դիմումը ներկայացվելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում է ներկայացվում:

Երեկ պետնախարարի պաշտոնից ազատվեց Ռուբեն Վարդանյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արայիկ Հարությունյանը հենց նրան է առաջարկել այդ պաշտոնը, սակայն Գուրգեն Ներսիսյանը պաշտոնապես չի հայտարարել, որ ընդունում է այդ առաջարկը։

XS
SM
MD
LG