Մատչելիության հղումներ

Մարտակերտի շրջանում խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել


Արցախի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել, երեքշաբթի հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։

Խաղաղապահ կոնտինգենտի ամենօրյա տեղեկատվական տեղեկագրում նշվում է, որ այս միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Թե ում կողմից է եղել հրադադարի խախտումը, ռուսական կողմը չի մանրամասնում։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG