Մատչելիության հղումներ

ԵՄ-ն պետք է բոլոր ջանքերը գործադրի որպեսզի Ուկրաինան ունենա բավականաչափ զինամթերք․ Բորել


Եվրամիությունը պետք է բոլոր ջանքերը գործադրի, որպեսզի Ուկրաինան ունենա բավականաչափ զինամթերք ռուսական ներխուժմանը դիմակայելու համար, ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը։

«Սա ամենահրատապ խնդիրն է։ Եթե մենք դրանով չզբաղվենք, պատերազմի արդյունքը վտանգված կլինի»,- ասել է Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հետ հանդիպումից առաջ:

«Ռուսական հրետանին օրական արձակում է մոտ 50 հազար կրակոց, և Ուկրաինան պետք է ունենա նույն մակարդակի կարողություններ»,- հավելել է նա:

XS
SM
MD
LG