Մատչելիության հղումներ

Վիտալի Բալասանյանին առնչվող քրգործը կապված է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ենթադրյալ դեպքի հետ


Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին առնչվող քրեական գործը կապված է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ենթադրյալ դեպքի հետ։ Արցախի գլխավոր դատախազությունից «Ազատությանը» հայտնում են, որ Քննչական կոմիտեն քննում է Արցախի անվտանգության խորհրդի պատասխանատու պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հանգամանքները, որոնք առաջացրել են խոշոր չափերի գույքային վնաս։

Գերատեսչությունից հստակեցնում են՝ այժմ ոչ Բալասանյանը, ոչ էլ այլ անձ գործով մեղադրյալ չէ։

Սակայն դատախազությունը չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ են արել Անվտանգության խորհրդի պաշտոնյաները։ Ինքը՝ Բալասանյանը ևս լռություն է պահպանում։

63-ամյա Վիտալի Բալասանյանը պաշտոնից ազատվել է այս տարվա հունվարին։ Պաշտոնապես այդպես էլ չհստակեցվեց նրան հեռացնելու պատճառը։

44-օրյա պատերազմից հետո Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված Բալասանյանն էր հումանիտար հարցերի շուրջ բանակցում ադրբեջանական կողմի հետ։ Անցած տարվա դեկտեմբերի սկզբին, երբ ադրբեջանցիներն առաջին անգամ մի քանի ժամով արգելափակեցին Ստեփանակերտ - Գորիս ճանապարհը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, Բալասանյանն էր մասնակցում ադրբեջանցիների և ռուս խաղաղապահների հետ հանդիպմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG