Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան երկու հրթիռ է արձակել, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտում է


Հյուսիսային Կորեան հրթիռ է փորձարկում, արխիվ
Հյուսիսային Կորեան հրթիռ է փորձարկում, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է այսօր Հյուսիսային Կորեայի կողմից երկու հրթիռների արձակումը և կոչ է արել Փհենյանին զերծ մնալ սադրիչ քայլերից:

Գուտերեշը կրկին կոչ է անում Փհենյանին «անհապաղ հրաժարվել ցանկացած հետագա սադրիչ գործողություններից, լիովին կատարել Անվտանգության խորհրդի բոլոր համապատասխան բանաձևերի ներքո ստանձնած միջազգային պարտավորությունները և վերսկսել երկխոսությունը, որը տանում է դեպի կայուն խաղաղություն և Կորեական թերակղզու ամբողջական, ստուգելի ապամիջուկայնացում»:

Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի տվյալներով՝ երկուշաբթի օրը երկու փոքր հեռահարության հրթիռ է արձակվել առավոտյան ժամը 7-07:11 ժամանակահատվածում: Առաջին հրթիռը թռել է 100 կմ բարձրության վրա, թռիչքի հեռահարությունը մոտ 400 կմ էր։ Երկրորդ հրթիռի թռիչքի բարձրությունը 50 կմ է եղել, հեռահարությունը՝ մոտ 350 կմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG