Մատչելիության հղումներ

Մյունխենում այսօր կկայանա Բլինքեն-Փաշինյան-Ալիև հանդիպում


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Մյունխենում, որտեղ ընթանում է Անվտանգության համաժողովը, այսօր կկայանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ և մասնակցությամբ: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Կառավարության լրատվական վարչությունից:

Եռակողմ հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամով ժամը 16:30, փոխանցեցին Կառավարության լրատվականից:

Այսօր ավելի ուշ էլ՝ երեք ժամ անց, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարները կմասնակցեն Մյունխենի Անվտանգության 59-րդ ամենամյա համաժողովի շրջանակում Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանը՝ «Շարժե՞լ սարերը. Անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով:

XS
SM
MD
LG