Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Իրանի տարածքում, զգացվել է նաև Հայաստանում


Երեկ ուշ երեկոյան երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի տարածքում, զգացվել է նաև Հայաստանի Սյունիքի մարզում:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ 4․3 մագնիտուդով երկրաշարժը նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է տեղական ժամանակով ժամը 23:33 (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 19:33-ին), Իրանի Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալլ: Հնարավոր ավերածությունների, տուժածների վերաբերյալ հաղորդումներ չկան:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի և Քաջարան քաղաքներում՝ 2-3 բալլ ուժգնությամբ։

XS
SM
MD
LG