Մատչելիության հղումներ

Դորին Ռեչանը՝ Մոլդովայի վարչապետ


Մոլդովայի նոր կառավարությունը կգլխավորի Դորին Ռեչանը, որը խոստանում է բուժել տնտեսությունը և էլ ավելի սերտացնել կապերը Եվրամիության հետ։ Ռեչանի թեկնածությանը կողմ է քվեարկել 101 պատգամավորներից 62-ը։

Ներքին գործերի նախկին նախարար և նախագահի օգնական Ռեչանը վարչապետի պաշտոնում փոխարինում է Նատալյա Գավրիլիցային, որի գլխավորած կաբինետը հրաժարական է տվել անցած օրերին 18-ամսյա պաշտոնավարումից հետո։

2,5 միլիոն բնակչություն ունեցող Մոլդովան ամիսներ առաջ ստացել է Եվրամիության անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG