Մատչելիության հղումներ

Մոլդովայի կառավարությունը հրաժարական է տվել


Մոլդովայի կառավարությունը հրաժարական է տվել, պատճառների մասին պաշտոնապես չի հաղորդվում։

Նատալյա Գավրիլիցիան վարչապետի պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի օգոստոսին։ Հեռացման պատճառների մասին արդեն նախկին պաշտոնյան չի խոսել, այսօր ճեպազրույցի ընթացքում միայն նշել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում իր գլխավորած գործադիրն աշխատել է անդադար ճգնաժամի պայմաններում։

Գավրիցիան նաև ակնարկել է, որ կառավարությունն աջակցություն չի ստացել բնակչության կողմից։

«Եթե մենք՝ կառավարությունը տանը՝ Մոլդովայում, ունենար նույնքան աջակցություն, որքան Եվրամիությունում, Բրյուսելում, մենք շատ ավելիին կհասնեինք»,- ասել է Մոլդովայի հեռացող վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG