Մատչելիության հղումներ

Սանդու․ «Մոլդովայում դիվերսիոն գործողություններ են ծրագրվում»


Մայա Սանդուն Կիևում, 27-ը հունիսի, 2022թ․
Մայա Սանդուն Կիևում, 27-ը հունիսի, 2022թ․

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն այսօր հայտարարել է երկրի տարածքում ծրագրվող դիվերսիոն գործողությունների մասին, որոնց նպատակը «պետական հեղաշրջման իրականացումն է լինելու»։

Այսօր Քիշնևում կայացած ասուլիսի ժամանակ Սանդուն պնդել է, որ Մոլդովայում հեղաշրջման փորձեր գործադրվել են նաև նախորդ աշնանը։

Անցած շաբաթավերջին Մոլդովայում իրադրությունն ապակայունացնելու Մոսկվայի փորձերի մասին հայտարարել էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա այդ պնդումները հաստատվել էին Մոլդովային անվտանգության և տեղեկատվության ծառայության կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG