Մատչելիության հղումներ

Թուրքիայի, Հայաստանի և ԱՄՆ-ի փրկարարների գործակցությամբ Ադիյամանում երկու երեխա է դուրս բերվել փլատակներից


Թուրքիայի, Հայաստանի և ԱՄՆ-ի փրկարար ջոկատների համագործակցությամբ Ադիյամանում երկու աղջնակ է դուրս բերվել փլատակներից երկրաշարժի յոթերորդ օրը, ֆեյսբուքյան էջում հայտնել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։

Թուրքիայում և Սիրիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհերի թիվը հատել է 29 հազարը, փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Կիրակի օրը Թուրքիայում զոհերի թիվը հասել է 24 հազար 617-ի, Սիրիայում զոհվել է ավելի քան 4500 մարդ։

Հայաստանը Թուրքիային կապող ամենակարճ ավտոճանապարհով՝ 1993-ից փակված Մարգարայի կամրջով երեկ 100 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել այնտեղ։

XS
SM
MD
LG