Մատչելիության հղումներ

Մոսկվան նշում է, թե ինչ պայմաններում կողջունի Երևան-Բաքու-Թբիլիսի երկխոսությունը


Մոսկվան կողջունի Բաքվի, Երևանի և Թբիլիսիի երկխոսությունը, եթե այն չի ենթարկվի Արևմուտքի ապակառուցողական ազդեցությանը, այսօրվա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եթե Բաքվի, Երևանի և Թբիլիսիի երկխոսությունը կնպաստի Անդրկովկասում հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ապա մենք միայն կարող ենք դա ողջունել։ Բայց եթե այդ նախաձեռնության ետևից երևում են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խափանել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ համաձայնությունների իրականացումը, ապա դա ուրիշ պատմություն է», - ասել է Զախարովան։

XS
SM
MD
LG