Մատչելիության հղումներ

Ջրային մարզաձևերի 2025-ի աշխարհի առաջնությունը Կազանից տեղափոխվեց Սինգապուր


Ջրային մարզաձևերի 2025 թվականի աշխարհի առաջնությունը Կազանից տեղափոխվեց Սինգապուր, այս մասին հայտարարել է World Aquatics միջազգային ֆեդերացիան։

Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում մեդալներ են խաղարկվում լողում, սուզալողում, ջրացատկում, ջրագնդակում, արտիստիկ (սինքրոն) լողում:

Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից հետո մարզական կազմակերպությունները Ռուսաստանին զրկել են առաջնություններ անցկացնելու իրավունքից։ Կազանը 2013 թվականին ընդունել է Ունիվերսիադան, 2018 թվականին՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության մի շարք մրցումներ։ Այդ իրադարձությունների համար Կազանում կառուցվել են բազմաթիվ, այդ թվում՝ տասնյակ հազարավոր հանդիսատեսի համար նախատեսված մարզական կառույցներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG