Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը քննադատում է Լատվիայի կրթության ոլորտի փոփոխությունները


Դպրոց Լատվիայում, արխիվ
Դպրոց Լատվիայում, արխիվ

Լատվիայում դպրոցական կրթությունը բացառապես լատիշերեն դարձնելը հակասում է մարդու իրավունքների չափանիշներին և խտրականություն է համարվում երկրի այլ էթնիկ խմբերի նկատմամբ, հայտարարել են ՄԱԿ-ի փորձագետները։

Անցյալ տարվա սեպտեմբերին Լատվիան օրենք է ընդունել, ըստ որի՝ մինչև 2025 թվականի սեպտեմբեր լատիշերենը պետք է դառնա երկրի դպրոցներում օգտագործվող միակ լեզուն՝ սկսած նախադպրոցական հաստատություններից։

ՄԱԿ-ի փորձագետները նամակով դիմել են Լատվիայի կառավարությանը՝ քննադատելով ոչ միայն բուն օրենքը, այլև հասարակության մեջ այս նախաձեռնության քննարկման գործընթացը, որում, ինչպես նշում են միջազգային կառույցի ներկայացուցիչները, փոքրամասնության ներկայացուցիչներին պատշաճ կերպով չեն ներգրավել։

Իրավապաշտպանների կարծիքով՝ Լատվիայում ընդունված փոփոխությունները «հակասում են մարդու իրավունքների միջազգային չափանիշներին, ներառյալ՝ խտրականության արգելքը, ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոնվենցիան»:

Մոտ 2 միլիոն բնակչություն ունեցող Լատվիայում ամենամեծ ազգային փոքրամասնությունը համարվում են ռուսները, ռուսերենը մայրենի լեզու է բնակչության ավելի քան մեկ երրորդի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG