Մատչելիության հղումներ

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվն անցավ 17 հազարը


Սիրիա - Հալեպի փողոցներից մեկում, 9-ը փետրվարի, 2023թ.
Սիրիա - Հալեպի փողոցներից մեկում, 9-ը փետրվարի, 2023թ.

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժերի զոհերի թիվը մոտենում է 17 հազար 200-ին։

Ցրտաշունչ եղանակին փլատակներում կենդանի մարդկանց գտնելու հույսերը մարում են:

Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում զոհերի թիվը 14 հազար 14 է, Սիրիայում՝ 3 հազար162։

Այսօր Սիրիա է հասել ՄԱԿ-ի օգնության առաջին շարասյունը, France-Presse-ի տեղեկություններով` վեց բեռնատարները վրաններ և հիգիենայի պարագաներ են տեղափոխում:

XS
SM
MD
LG