Մատչելիության հղումներ

Երկրաշարժերի զոհերի թիվը Թուրքիայում և Սիրիայում անցավ 15 հազարը


Երկրաշարժերի զոհերի թիվը Թուրքիայում և Սիրիայում անցել է 15 հազարը:

Թուրքիայում աղետի զոհերի թիվը գերազանցել է 12 հազարը: «Ընդհանուր առմամբ զոհվել է 12 հազար 391 մարդ, վնասվածքներ ստացել՝ 62 հազար 914-ը», - հաղորդում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման վարչությունը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Սիրիայում զոհերի թիվը մոտեցել է 3 հազարին: CNN-ը, մասնավորապես, հայտնում է, որ Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 2 հազար 992 մարդ:

XS
SM
MD
LG