Արցախից 7 հիվանդ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Մինչ այսօր, ըստ Արցախի առողջապահության նախարարության, Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 83 հիվանդ։
Համաձայն հաղորդագրության, նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 9 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է արդեն 60 օր: