Մատչելիության հղումներ

Նովոսիբիրսկում գազի պայթյունից շենք է մասնակի փլուզվել, առնվազն 5 մարդ զոհվել է


Ռուսաստան - Պայթյունը Նովոսիբիրսկում, 9-ը փետրվարի, 2023թ.
Ռուսաստան - Պայթյունը Նովոսիբիրսկում, 9-ը փետրվարի, 2023թ.

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում կենցաղային գազի պայթյունի և շենքի մասնակի փլուզման հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, այդ թվում՝ մանկահասակ երեխա, ևս 11 մարդ վնասվածքներ է ստացել, «Ինտերֆաքս»-ին հայտնել են արտակարգ ծառայություններից։

Հինգհարկանի բնակելի շենքում պայթյունը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան, մասամբ փլուզվել է երկու մուտք, որտեղ գտնվում էր առնվազն 30 բնակարան, հրդեհ է բռնկվել։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած տեսանյութում երևում է, որ բնակելի շենքի մի հատվածը հիմնականում ավերվել է, բացակայում է շենքի ճակատը:

Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ դեպքի առնչությամբ քննություն է սկսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG