Մատչելիության հղումներ

Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնել է Մոսկվա


Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին այսօր մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Աֆղանստանի հարցով բազմակողմ հանդիպմանը։

Աֆղանստանի խնդիրներով մոսկովյան հանդիպումը տեղի է ունենալու չորեքշաբթի օրը։ Նախատեսված է Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի և Կենտրոնական Ասիայի երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների կամ ներկայացուցիչների մասնակցությունը։

Շամխանին Մոսկվայում նաև երկկողմ հանդիպումներ է ունենալու, մասնավորապես, ռուսաստանցի գործընկեր Նիկոլայ Պատրուշևի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG