Մատչելիության հղումներ

Վրաց հոգևորականները կզրկվեն տարկետման իրավունքից


«Վրաց ուղղափառ եկեղեցու սպասավորները կզրկվեն տարկետման իրավունքից», -հայտարարում է Վրաստանի կառավարությունը։

Հոգևորականներին բանակ զորակոչելու դրույթը տեղ է գտել «Պաշտպանության կոդեքսի» նախագծում, որի ամբողջական տարբերակն այսօր ներկայացվել է խորհրդարանի դատին։

«Հաշվի առնելով Վրաստանի աշխարհքաղաքական դիրքը և տոտալ պաշտպանության սկզբունքը՝ երկրում պահեստազորի նոր համակարգ է ներդրվում։ Դրա կարևորագույն գործոններից մեկը պահեստազորի համալրումն է ոչ միայն ռազմական պատրաստություն անցած այլև հատուկ, ոչ ռազմական կարողություններ ունեցող անձանցով։ Դա կբարելավի ճգնաժամային իրավիճակներում պահեսազորի կառավարման պրոցեսները», - նշված է օրենքի նախագծում։

XS
SM
MD
LG