Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն շնորհավորել է վրաց պատրիարքին՝ նրա տիտղոսում հիշատակելով նաև Աբխազիան


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր շնորհավորել է Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետ, կաթողիկոս-պատրաիարք Իլիա 2-րդ-ին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ։

Վրացական լրատվամիջոցները նկատել են, որ Լուկաշենկոյի՝ պատրիարքին ուղղված շնորհավորական ուղերձում տեղ է գտել նրա տիտղոսի այն հատվածը, որտեղ հիշատակվում է նաև Աբխազիան։

Ուշագրավ է, որ Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի այսօր հրապարակված շնորհավորական ուղերձում Իլիա 2-րդի տիտղոսի՝ «Սուխումիի, Պիցունդայի և Աբխազիայի արքեպիսկոպոս» հատվածը ընդգրկված չի եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG