Մատչելիության հղումներ

Արցախում գազամատակարարումը կրկին դադարեցվել է


Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից, փոխանցում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Արցախգազ» ընկերությունը հայտնում է, որ Արցախում գազամատակարարումը դադարեցվել է:

Հունվարի 12-ից ի վեր Ադրբեջանը պարբերաբար փակում, ապա մասամբ բացում է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Սահմանափակ ծավալով մատակարավող գազը հասանելի է լինում Ստեփանակերտ քաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաև ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար։ Ջեռուցման բացակայության պատճառով մանկապարտեզները չեն գործում, սահմանափակումներով են աշխատում նաև պետական հիմնարկները։ 57 օր շրջափակման մեջ գտնվող Արցախում նաև հոսանքի խնդիր կա։ Պաշտոնական տվյալներով՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված շուրջ 5 հազար արցախցի կորցրել է աշխատանքն ու եկամտի աղբյուրը։

XS
SM
MD
LG