Մատչելիության հղումներ

Բեյոնսեն ստացավ իր 32-րդ «Գրեմմի»-ն՝ սահմանելով նոր ռեկորդ


Բեյոնսեն 2021 թվականի «Գրեմմի» մրցանակով
Բեյոնսեն 2021 թվականի «Գրեմմի» մրցանակով

Լոս Անջելեսում՝ Crypto.com Arena մարզադաշտում, կայացել է ԱՄՆ Ձայնագրման ակադեմիայի 65-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխությունը։

Բեյոնսեն "Renaissance" ալբոմով արժանացել է իր 32-րդ «Գրեմմի»-ն և նոր ռեկորդ է սահմանել՝ առաջ անցնելով հանգուցյալ դիրիժոր սըր Գեորգ Շոլթիից, ով ստացել է 31 մրցանակ։

Այս տարի Բեյոնսեն հայտավորված էր 9 անվանակարգերում, նախնական շոուի ժամանակ երկու մրցանակ է ստացել «Լավագույն պար/էլեկտրոնային ձայնագրություն» "Break My Soul"-ի և «Լավագույն R&B կատարում»՝ "Plastic off the Sofa"-ի համար:

Հիմնական արարողության ժամանակ երգչուհին պարգևատրվել է "Renaissance" ալբոմի համար՝ «Լավագույն պարային/էլեկտրոնային երաժշտության ալբոմ» անվանակարգում, և "CUFF IT" կոմպոզիցիայի համար՝ «Լավագույն R&B երգ» անվանակարգում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG