Մատչելիության հղումներ

Բաքու է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ հարցերով փոխօգնականը


Ադրբեջան - Մայրաքաղաք Բաքվի համայնապատկեր նավթահորի ֆոնին, արխիվ
Ադրբեջան - Մայրաքաղաք Բաքվի համայնապատկեր նավթահորի ֆոնին, արխիվ

Եռօրյա այցով Բաքու է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ դիվանագիտության գծով օգնականի տեղակալ Լաուրա Լոհմանը, այսօր նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան փոխանցմամբ՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցի նպատակն է քննարկել Վաշինգտոնի աջակցությունը Ադրբեջանի էներգետիկ նախագծերին, ինչպես նաև Բաքվի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG