Մատչելիության հղումներ

Ռուսաստանը շարժական հրթիռային համակարգեր է տեղակայել Կուրիլյան կղզիներում


Ռուսական «Բաստիոն» հրթիռները, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ շարժական պաշտպանական հրթիռային համակարգեր է տեղակայել հյուսիսային Կուրիլյան կղզիներում:

Գերատեսչությունը հայտարարել է, որ Պարամուշիր կղզում տեղադրվել են «Բաստիոն» համակարգերը, որոնք կարող են 500 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներ արձակել:

Կուրիլյան կղզիները ռազմավարական դիրք ունեն Ռուսաստանի և Ճապոնիայի միջև: Ճապոնիան հավակնում է Ռուսաստանի հսկողության տակ գտնվող կղզիների հարավային հատվածին: Տարածքային վեճը սկիզբ է առել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, երբ խորհրդային զորքերը գրավեցին Կուրիլյան կղզիները Ճապոնիայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG