Մատչելիության հղումներ

Նշանակումներ և ազատումներ Հատուկ բանակային կորպուսի հրամանատարական կազմում


Նախագահը նշանակումներ ու ազատումներ է կատարել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարական կազմում։

Այսպես, Արտակ Բուդաղյանն ազատվել է կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Նրան կփոխարինի Արմեն Գյոզալյանը։ Վերջինս մինչ այս նշանակումը Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալն էր:

Ըստ հրամանագրի՝ Գագիկ Պողոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, Լևոն Կասյանը՝ շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ:

Բագրատ Մաթևոսյանն ազատվել է շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից, Սամվել Պողոսյանը՝ Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG