Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին համարժեք բուժում է պահանջել


Վրաստանի նախկին նախագահ, 2021 թվականի հոկտեմբերից անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, այսօր հեռավար կարգով մասնակցելով իր գործով ընթացող դատական նիստին, պահանջել է համարժեք բուժում տրամադրել իրեն։

«Իմ միակ խնդրանքը ինձ համարժեք բուժման հնարավորություն տրամադրելն է», -դիմելով դատարանին հայտարարել է Սաակաշվիլին՝ բարձրացնելով շապիկը և ցույց տալով, թե որքան է նիհարել։

Դատարանի նախագահը, սակայն, դադարեցրել է հեռարձակումը և դատարանի նիստը փակված հայտարարել։

Մինչև դատական նիստի ավարտը Սաակաշվիլին հասցրել է նաև հայտարարել, որ բանտում ենթարկվել է կտտանքների, և իրեն թունավորել են։ Ավելի վաղ բժիշկները հայտարարել էին, որ նախկին նախագահի մոտ կախեքսիայի՝ քաշի կտրուկ կորստի նշաններ կան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG