Մատչելիության հղումներ

Վրաստանի գլխավոր ընդդիմադիր ուժը նոր առաջնորդ ունի


Լևան Խաբեիշվիլի
Լևան Խաբեիշվիլի

Վրաստանի գլխավոր ընդդիմադիր ուժը՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցներին միավորող «Ազգային Միացյա շարժումը», նոր առաջնորդ ունի։

Ներկուսակցական ընտրությունների արդյունքում կուսակցության նախագահի պաշտոնում է ընտրվել Լևան Խաբեիշվիլին։ Նրա օգտին քվեարկել է ներկուսակցական ընտրությունների ավելի քան 40 հազար մասնակիցների 52 տոկոսը, կուսակցության գործող ղեկավար Նիկա Մելիայի օգտին՝ 40 տոկոսը։

Էլեկտրոնային ընտրություններն անց են կացվել հունվարի 28-ին և 29-ին՝ բլոքչեյն համակարգի կիրառմամբ։

Պարտված թեկնածուի կողմնակիցները պնդում էին, որ Խաբեիշվիլիին ստվերային աջակցություն են ցուցաբերում Սաակաշվիլիի իշխանության տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած մի շարք գործիչները։ Խոսքը, մասնավորաբար, նախկին ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիի և նախկին պաշտպանության նախարար Դավիթ Կազերաշվիլիի մասին էր։

XS
SM
MD
LG