Մատչելիության հղումներ

Խուզարկություն Ուկրաինայի նախկին ՆԳ նախարար Ավակովի բնակարանում


Ուկրաինայի Անվտանգության ծառայության և Հետաքննությունների պետական գրասենյակի աշխատակիցներն այսօր խուզարկել են երկրի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովի բնակարանը։

Նախկին պաշտոնյայի խոսքով՝ խուզարկությունն իրականացվել է հունվարի 18-ին տեղի ունեցած ավիավթարի հետաքննության շրջանակներում։

Ֆրանսիական Airbus Helicopter ընկերության կողմից արտադրված ուղղաթիռի՝ Կիևի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել էին Ուկրաինայի ՆԳ նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նախարար Դենիս Մոնաստիրսկին։

Ֆրանսիական արտադրության ուղղաթիռների մատակարարումները իրականացվել էին Ավակովի պաշտոնավարման տարիներին կնքված պայմանագրերի հիման վրա։

«Խուզարկության ընթացքում որևէ բան, բնականաբար, չի հայտնաբերվել։ Պայմանագրերը ժամանակին հաստատվել էին կառավարության և խորհրդարանի կողմից», - մեկնաբանելով իրավապահների գործողություններն՝ այսօր հայտարարել է Ավակովը։

XS
SM
MD
LG