Մատչելիության հղումներ

Հրաժարական է ներկայացրել Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավագովը


Ուկրաինայի ՆԳ այժմ նախկին նախարար Արսեն Ավագով, արխիվ

Հրաժարական է ներկայացրել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը (Ավակով)։ Հրաժարականի դիմումի տեքստը Ուկրաինայի ներքին գործերի նախարարության կայքում հրապարակվել է երեքշաբթի երեկոյան։

Հրաժարականի պատճառների մասին Ավագովը չի հայտարարել՝ մատնանշելով միայն օրենքի այդ հոդվածը, որի հիման վրա լքում է զբաղեցրած պաշտոնը։

Արսեն Ավագովը Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը ղեկավարում էր 2014 թվականի փետրվարի 27-ից։ Նա միակ ուժային նախարարն էր, որ շարունակեց պաշտոնավարումը 2019-ի գարնանը Վլադիմիր Զելենսկու նախագահ ընտրվելուց հետո։ Ընդհանուր առմամբ Ավագովը ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է երկու նախագահների և չորս վարչապետերի օրոք անընդմեջ։

Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ` Արսեն Ավագովին ներքին գործերի նախարարի պաշտոնում կփոխարինի Գերագույն Ռադայի պատգամավոր, նախագահ Զելենսկու թիմակից Դենիս Մոնաստիրսկին։ «Ես հասկանում եմ, թե ինչ զոհողության են գնում՝ հավակնելով ներքին գործերի նախարարի պաշտոնին», - հայտարարել է Մոնաստիրսկին Կիևում լրագրողների հետ զրույցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG