Մատչելիության հղումներ

«Մալաթիայի» աշխատանքի կասեցման դեմ բողոքի ակցիա տոնավաճառի մոտ


Հակահրդեհային կանոնների խախտման պատճառաբանությամբ, այսօրվանից կասեցվել է «Մալաթիա» տոնավաճառի աշխատանքը, դռները փակ են, տեսչական մարմինը ներսում ստուգումներ է իրականացնում։

«Մալաթիայի» աշխատողները տոնավաճառի մուտքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ հայտարարելով․ - «Սա հացի խնդիր է, մենք պայքարելու ենք մինչև վերջ»։

«Սուրմալուի» ողբերգական պայթյունից հետո Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը շրջում է տոնավաճառներով, հայտնաբերված խախտումները չշտկողներին կասեցման որոշումներ է ուղարկում։ Տեսչականը շուրջ 600 տաղավար ունեցող այս տոնավաճառում 17 խախտում էր հայտնաբերել։

Թեև սեփականատեր Սամվել Ավետիսյանի պնդումներին, թե խախտումների կեսից ավելին շտկել են, հրավառ նյութեր չունեն, հրշեջ մեքենայի համար ճանապարհն ազատել են, մի քանի հարյուր կրակմարիչներ ունեն, ծխի դեպքում անվտանգության ազդանշանը կմիանա, սակայն տոնավաճառն այսօրվանից փակ է։

Մանրամասներն՝ ավելի ուշ

XS
SM
MD
LG