Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը Ռամալայում հանդիպել է պաղեստինցիների առաջնորդին


Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելի ղեկավարների հետ բանակցություններից հետո այցելել է պաղեստինյան տարածք։ Ռամալայում նա հանդիպել է պաղեստինցիների առաջնորդ Մահմուդ Աբասին։

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կարգավորելու համար ԱՄՆ-ն հավատարիմ է 2 պետության գաղափարին։

Բլինքենը կողմերին հորդորել է վերջ տալ բռնություններին։

Պաղեստինը դադարեցրել է անվտանգային համագործակցությունը Իսրայելի հետ այն բանից հետո, երբ իսրայելական ուժերի կրակոցներից Ջենինի փախստականների ճամբարում 10 պաղեստինցիներ զոհվեցին։

Անցած շաբաթ Երուսաղեմում պաղեստինցի զինված մարդը կրակ էր բացել սինագոգի այցելուների վրա, յոթ մարդ էր սպանվել։

Միայն այս հունվար ամսին իսրայելական ուժերի հետ բախումների հետևանքով առնվազն 35 պաղեստինցի է սպանվել։

2015 թվականից հետո մեկ ամսվա ընթացքում այսքան շատ բռնություններ չէին արձանագրվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG