Մատչելիության հղումներ

Պայթյուն գազալցակայանում, կա երեք տուժած


Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում այսօր առավոտյան տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Ըստ Հայաստանի ներքին գործերի նախարարության՝ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի կոմպրեսորային հատվածում (մոտ 150 քմ), այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 2 քմ) և արտահոսած գազը։

Կա երեք տուժած, նրանք տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։

XS
SM
MD
LG