Մատչելիության հղումներ

Պայթյուն «Մեգնում» գազալցակայանում, կա մեկ տուժած, ԱԻՆ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 20։59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Մեգնում» գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ըստ ԱԻն-ի, պարզվել է, որ «Արմալի» ընկերությանը պատկանող «Մեգնում» գազի ճնշման կայանում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով Գ. Հ.-ն (ծնված 1953 թ.) ստացել է տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ. Հ.-ն հոսպիտալացվել է Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG